
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակեց այն ծանրորդների անունները, ովքեր արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են և մինչև 2015 թվականը չեն կարող մասնակցել միջազգային մրցաշարերի:Որակազրկվել են նաև երկու հայ ծանրորդներ`94 կգ քաշային Գևորիկ Պողոսյանը և 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը:Ընդհանուր առմամբ որակազրկվել են 10 ծանրորդներ, այդ թվում՝ չինացի Լի Հուն, ով աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն է: