Ինչ է սպասվում վաղվա հանրահավաքին. Սերժ Սարգսյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է` «Դիմադրություն» շարժումը կհասնի ցանկալի արդյունքների: «Արդյունքների մասին կլսեք վաղը չէ մյուս օրը»,- երեկ՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել էր նախագահ Սարգսյանը:

«Ի՞նչ են լսելու շարժման աջակիցներն ու մասնակիցները»,- ArmLur.am-ը հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին:

Ի պատասխան՝ Մանուկյանը նախ նշեց, որ հոսով է՝ ինչ-որ փոփոխություն կլինի, ապա շարունակեց՝ դրա մասին առաջիկա հանրահավաքի ժամանակ իր ելույթում կհայտարարի շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նմանատիպ պատասխան մեզ նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը տվեց:
Դատելով «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի՝ օրերս արած հայտարարությունից՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ 3-րդ նախագահը նկատի է ունեցել շարժման կողմից որդեգրվելիք նոր մարտավարությունը, ինչի մասին էլ գուցե վաղվա՝ հունիսի 14-ի, հանրահավաքին կհայտարարվի:
Սաղաթելյանը, նշենք, «ՓաստԻնֆոյին» տված հարցազրույցում, նշել էր. «Շարժումը փոխում է ռազմավարությունը, և եղանակային շոգ պայմաններից ելնելով կլինի գործողությունների նոր մարտավարություն, քայլերի նոր ծրագիր»։

Սևակ Վարդումյան




Լրահոս