
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը, ինչի ժամանակ որոշվել է, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացնել 2023 թ-ին՝ Հայաստանում:
Ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, մրցարշարերը՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում, խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունը՝ Երևանում:
Առաջարկվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին ՝պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին։ Քննարկվել է նաև պարօլիմպիկ խաղերի կազմակերպման հարցը։
Գործադիր մարմինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին լիազոր է ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը։