Սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվությունը հանրապետությունում շարունակվում է. ինչ պետք է անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։

Այս մասին չի լռում պաշտոնական վիճակագրությունը: Բայց մյուս կողմից նկատենք, որ փետրվար, մարտ ամիսների համեմատ ապրիլին սուր շնչառական վարակների քանակը նվազել է:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ միայն ապրիլ ամսին արձանագրվել է սուր շնչառական վարակների 14 հազար 63 դեպք, որից 10 հազար 484-ը արձանագրվել է մինչեւ 18 տարեկան երեխաների մոտ: Իսկ ահա ապրիլ ամսին հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակների 17 հազար 400 դեպք:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն փետրվար ամսին սուր շնչառական վարակների 38 հազար 445 դեպք է գրանցվել, որից 14 հազար 950 դեպք գրանցվել է մինչեւ 18 տարեկան երեխաների մոտ:

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հիշեցնում և հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եւ չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար:

Ս.Հ.




Լրահոս