Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը։ Այս մասին վերջերս «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել:
Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաեւ այս կառույցի վրա է ցանկանում դնել։
Միության ընդհանուր՝ վերջերս տեղի ունեցած ժողովի ժամանակ ՔՊ-ական համայնքապետերը, ըստ մեր տեղեկությունների, որպես միության նախագահ ցանկացել են իրենց թեկնածուին ընտրել, բայց, քանի որ ըստ միության գործող կանոնադրության՝ ՔՊ-ական որեւէ թեկնածու չի համապատասխանել կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին, օրվա քաղաքական իշխանությանը նախապես մտածված պլանը կյանքի գործել չի հաջողվել:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ համայնքների միության ղեկավարումը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին ստանձնել: Համայնքների միության շուրջ ստեղծված իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է միության նախագահ Էմին Երիցյանի հետ:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում