ՏԵՍԱՆՅՈՒԹ. 162 քաղաքացի մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի. պարեկների նոր բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 180 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 162 անձ։ 45 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 5-ը՝ փակված, 2-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ փոխարիված, 2-ը՝ առանց համարանիշերի, 164-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 769-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 45 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 889 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 17, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 63 անձ։ 9 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 47-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 488-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 8 անձ։

Հունիսի 6-ից 13-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 836 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելավ 89 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 57 անձ։ 5 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 58-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 413-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 10 անձ:




Լրահոս