ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի մայիսի 9-16-ը Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 56-րդ Մենդելեեւյան միջազգային օլիմպիադայի եւ մայիսի 13-15-ը տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ: Այս մասին փոխանցել է Հայաստանի Հանրապետության կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունը:  ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած եւ անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:

 

Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կստանան «Քիմիա» առարկայի Մենդելեեւյան միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացած, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը եւ բրոնզե մեդալ նվաճած, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Հայկ Աղեկյանը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմների է արժանացել 21 մասնակից:

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետեւյալ կրթաթոշակները.

միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ; երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ; եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։

Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեեւյան միջազգային օլիմպիադա եւ այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ; երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ; երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։

Հայաստանի Հանրապետության առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ; երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ; երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։

Ն. Պ.

 

 

 

ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆ՝ ԳՅՈՒՄՐԻԻՑ

Երեւանի գինու օրերը դարձել են ընտանիքի, ընկերների ու գործընկերների հետ ժամանցի լավագույն առիթը. մայրաքաղաքի սրտում տոնական եռուզեռը իր շուրջն է համախմբել նաեւ գուրմաններին, որոնք գինին չեն պատկերացնում առանց համեղ ուտեստների։ Նրանց սպասելիքները արդարացնողներից մեկը «Արեգակ» փուռ-սրճարանն է. «փոկաչա» հացից մինչեւ պանրով կրուասան են առաջարկում գինու հետ։ Այցելուները, երբ իմանում են «Արեգակ»-ի ստեղծման պատմությունը,՝ կրկնակի հաճույքով են համտեսում դրանք։

 

«Արեգակ բեյքրի»-ն հիմնվել է Գյումրիում 5 տարի առաջ: Այստեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ եւ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ։ Մենյուում եվրոպական հացաբուլկեղենն է, արդեն սրճարանում պատվերները մատուցում են նույնպես կենտրոնի սաները։ Երկրորդ անգամ են մասնակցում Երեւանի գինու օրերին. նախորդ անգամից նրանց շատերն են հիշում եւ մոտենում են տաղավարին՝ գնելու սիրով ու հոգատարությամբ պատրաստված ուտելիքները։

«Միտքն առաջացել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնից, թե իրենք ինչ էին անելու 18 տարեկանից հետո։ Մեզ մոտ լիքը երեխաներ կային, որ տարբեր տեսակի աշխատանքներ էին սիրում՝ խոհարարություն, ձեռքի աշխատանք։ Միտք առաջացավ, որ ունենանք «բեյքրի», որտեղ 18-ը լրանալուց հետո ոմանք կաշխատեն մեզ մոտ։ «Բեյքրին» բացված օրվանից «Ակբա» բանկի հետ է աշխատում: «Էմիլի Արեգակ» կենտրոնը իր բացված օրվանից 10 տարուց ավելի «Ակբա» բանկի հետ է աշխատում, հիանալի գործակցություն է»,-նշում է «Արեգակ» փուռ-սրճարանի բիզնես մենեջեր Դիանա Քոչարյանը:

Մինչեւ հունիսի 5-ը փառատոնի հյուրերը կարող են վայելել Երեւանի գինու օրերը բաց երկնքի տակ։ Գլխավոր հովանավորը «Ակբա» բանկն է «Վիզա» միջազգային վճարային համակարգի հետ միասին։ Բանկը հատուկ պայմաններ է ստեղծել հաճախորդների համար. acba digital հավելվածի միջոցով տոմսակներ եւ գինի համտեսելու փաթեթ ձեռք բերելու դեպքում 20 տոկոս զեղչ է տրամադրվում մասնակիցներին։ Փառատոնին ստեղծվել են բոլոր պայմանները, որ գինի խմելը իսկական արվեստ դառնա տարածքով փոքր, բայց գինու մեծ ավանդույթներով Հայաստանում։

 

 

 

«ԳԻՆԻՆ «ԱՊՐՈՂ ԷԱԿ» Է». «ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎԱՅՆ»

Մեկ բաժակ գինի, լավ տրամադրություն՝ հանուն մեկ նպատակի՝ Հայաստանի գինեգործության զարգացման։ Տարվա ամենախոշոր գինու  փառատոնն իր դռները բացեց գինի արտադրողների, գինու սիրահարների եւ հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք իրենց օրակարգում հատուկ տեղ էին հատկացրել հայկական գինիները համտեսելու համար։

Մոսկովյան, Սարյան, Թումանյան փողոցներում «Ակբա» բանկի եւ «Վիզա» միջազգային վճարային համակարգի աջակցությամբ անցկացվում են Երեւանի գինու օրերը. մասնակից մի քանի տասնյակ արտադրողներ դեմ առ դեմ հանդիպում են իրենց սպառողի հետ, տեղում նրանց հյուրասիրում են ու ծանոթացում նոր տեսականու հետ։ «Մաթեւոսյանը վայնը» ցուցադրել է նաեւ սեւ խաղողից վարդագույն երանգով «Ռոզե» տեսակի գինին, որը մեկ ամսից արդեն շուկայում կհայտնվի։

Ընկերության տնօրեն Վազգեն Մաթեւոսյանը պատմում է՝ «Մաթեւոսյան վայնն» ընտանեկան բիզնես է. հայրը գործարանում գինու որակի պատասխանատուն է, որդին կրթություն է ստանում գինեգործություն մասնագիտացմամբ: Այլ կերպ չեն կարող. գինին իրենց տան անդամն է։

«Մաթեւոսյան վայն» ընկերությունը հիմնվել են 2001 թվականին, եւ 21 տարվա ընթացքում դաշտում իրենց տարբերվող տեղն ու ձեռագիրն են ստեղծել։ Հետ նայելով՝ չեն կարողանում մոռանալ՝ կառուցման հենց առաջին օրից իրենց բիզնեսին ձեռք է մեկնել «Ակբա» բանկը։

«Գինին «ապրող էակ» է, գինու հետ անընդհատ շփվում ես, գինին արտադրությունների մեջ լրիվ ուրիշ դաս է։  Հետեւում ենք որակին, բոլորս գիտենք գինու արտադրման պրոցեսից մինչեւ շշալցման նրբությունները։ Մարդիկ իմանալով, ճանաչելով, տեսնելով արդեն գիտեն, որ սա՛ պետք է ընտրեն։ Ամենանեղ պահերին «Ակբա» բանկը յուրահատուկ ձեւով մեզ փորձել է միշտ օգնել, նույնիսկ այսօր էլ օգնել է, չենք տեսնել այնպիսի մի պահ, որ մենակ մնանք։ Մենակ չի թողնում թե՛ մթերման, թե՛ սարքավորումների ձեռքբերման ժամանակ: Թեկուզ անհնարինը անում է մեզ համար «Ակբա» բանկը»,-նշում է «Մաթեւոսյան վայն» ընկերության տնօրեն Վազգեն Մաթեւոսյանը: Արտադրանքի 90 տոկոսն արտահանում են. «Մաթեւոսյան վայն»-ին ծանոթ են Միացյալ Նահանգներից մինչեւ Ռուսաստանի գինեսերները։

Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս