Այսօր Ջավախքում տեղի ունեցավ Ախլքալակի գարեջրի
գործարանի (ԲԱԼԼԻՍ)
բացման հանդիսավոր
արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին
Վրաստանի հանրապետության խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաչավարիանին, Հայաստանի
Աժ փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը և
ուրիշներ: Դիմելով ներկաներին` Սամվել Բալասանյանը կարևորեց Ջավախքում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը և հայտնեց այդ
ուղղությամբ ապագայում
նախանշված այլ պլանների
մասին ևս: Խոսելով սկզբնական շրջանում շուրջ 100 աշխատատեղեր ապահովող գործարանի մասին` Սամվել Բալասանյանը խոստացավ իր հնարավորությունների չափով օժանդակել նորաբաց ”ԲԱԼԼԻՍ” գարեջրի գործարանի արտադրաքի
սպառմանը, մասնավորապես ցուցաբերել խորհրդատվական և այլ բնույթի աջակցություն գործարանի
աշխատակազմին: Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Վրաստանի
Պատվո շքանշանով, ինչը Սամվել Բալասանյանին
հանձնվեց խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի կողմից:
Ս. Բալասանյանը մասնակցել է Ջավախքում գարեջրի բացմանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ