Այսօր կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից, անցնում են նոր մարտավարության. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլեւ հայտարարելու է ավելի երկարատեւ ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։

Նախապես, շաբաթը մեկ ինտերվալի շուրջ է եղել համաձայնությունը։ Խոսվելու է նաեւ վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության եւ հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս