
Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նիստերը, որն այս նստաշրջանի համար վերջինն է լինելու: Երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է նաեւ այս նիստերի օրակարգը:
Եվ այսպես, վաղը առավոտից խորհրդարանում սկսվելու են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Սովորաբար այս քննարկումներին ամբողջ կազմով ներկա են լինում նախարարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սպասվում է, որ այս անգամ եւս Փաշինյանը հանդես կգա ծավալուն ելույթով, կպատասխանի հարցերին, ապա նաեւ ոլորտային նախարարները ելույթներ կունենան:
Հաշվի առնելով այս ամենը, կարող ենք նկատել, որ վաղն ամբողջ օրը նրանք կլինեն խորհրդարանում, քանի որ բյուջեի քննարկումներից զատ արդեն 16:30 պետք է մեկնարկի կառավարության անդամների հետ ավանդական հարցուպատասխանը:
Ն.Հ.