
Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում վարորդների եւ հետիոտների համար անհանգստացնող իրավիճակ է ստեղծվել:
ArmLur.am-ի թղթակիցն այսօր առավոտյան արձանագրել է, թե ինչպես են ասֆալտը վերանորոգելու համար քանդել այն ճանապարհահատվածը, որտեղ առկա է հետիոտնի համար նախատեսված անցուղին եւ լուսացույցը, սակայն ասֆալտապատող ընկերությունը կարծես թե մոռացել է համապատասխան նշանները տեղադրել, որպեսզի վարորդները եւ քաղաքացիները կարողանան կողմնորոշվել, թե ինչպես շարունակել իրենց ճանապարհն այդ հատվածում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան