Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ապրիլին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 207 մլն 220 հազար դոլար: Նկատենք, որ, մարտ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 116 մլն 666 հազար դոլարով:
Այսինքն, պաշտոնական տվյալներով, ապրիլին տրանսֆերտները շարունակել են հունվար, փետրվար, մարտ ամիսների համեմատ ավելանալ: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը ապրիլ ամսին կազմել է 191 մլն 14 հազար դոլար։ Այս ցուցանիշը, եւ 2021 թվականի դեկտեմբեր, եւ այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսների համեմատ, բավականին աճել է: Նշենք, որ այս գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Փաստորեն, ապրիլին 139 մլն 569 հազար դոլարի չափով ավելացել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Փոխարենը՝ ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է պակասել. եթե մարտին այն կազմել է 35 մլն 330 հազար դոլար, ապա ապրիլին դարձել է 33 մլն 17 հազար դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.