Արմեն Փամբուխչյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին․ տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել եմ ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար: Դեսպան Կոպիրկինն իր հերթին շնորհավորել է նախարար նշանակվելուս կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Հանդիպման ընթացքում կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ ենք կատարել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծել դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները: Դեսպան Կոպիրկինին իմ երախտագիտությունն եմ հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «Ուազ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար:

Հանդիպման ավարտին ԱԻՆ պատրաստակամությունն եմ հայտնել համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում։




Լրահոս