Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները: Ավելին, նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն դրել է հանրային քննարկման:
Ըստ այդ նախագծի՝ մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ կպահպանվի ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտն ամբողջապես։
ArmLur.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են վերաբերվում այս որոշմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան