
Բելառուսում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժությունները ռազմական ղեկավարության, զորամասերի և նյութատեխնիկական ապահովման կազմակերպությունների հետ, հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ զորավարժությունները կշարունակվեն հունիսի 14-16-ը։
Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել ռազմական հրամանատարության և նյութատեխնիկական հսկողության համակարգվածությունը ենթակա ուժերի և միջոցների կառավարման մեջ, բարձրացնել ռազմական հրամանատարության և կառավարման մարմինների, զորամասերի և թիկունքային կազմակերպությունների պատրաստվածության մակարդակը, վերապատրաստել զորամասերի և ստորաբաժանումների անձնակազմի լոգիստիկ աջակցության գործնական հմտությունները դինամիկ փոփոխվող միջավայրում: