Դիմադրության շարժման համակարգող ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը այսօր ելությի սկզբում նշեց, որ մի փոքր երկար է խոսելու: Նա նշեց, որ պետք է մարտավարության փոփոխություն լինի:
Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև իրենց բացթողումների մասին. «Մենք չենք կարողացել Նիկոլ Փաշինյանին դեմ բոլոր մարդկանց բերել այս հրապարակ, դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ սա պայքար է իշխանության համար, սա վկայում է, որ մենք չենք կարողացել մեր երկին սպառնացող ամբողջական վտանգները հասցնել մեր ժողովրդին»: Սաղաթելյանը մանրամասնեց.
«Մենք որոշել ենք վերափոխման ենթարկել Դիմադրության շարժման կառուցվածքը և մարտավարությունը: Ուստի անհրաժեշտ է իստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը: Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել: Շարժումը ունենալու է ենթակառուցվածքներ»,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: