ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում միջոցներով է Ռուստամ Բադասյանը մեկնել Եվրոպա՝ գերթանկարժեք Լիվերպուլ-Ռեալ խաղը դիտելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 28-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա՝ «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը դիտելու: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե այդ օրերին «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի տմսերի գինը հասել է մինչեւ 7000 եվրո արժողության: Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցերի պարզաբանման համար դիմել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով հայտնել. 1. Ի՞նչ արժեքով եք տոմսը ձեռք բերել, որպեսզի դիտեք ֆուտբոլային խաղը: 2. Ո՞վ է գնել այդ տոմսը, եւ ո՞ւմ հետ եք գնացել: 3. Ինչքա՞ն գումար եք ծախսել այդ ճանապարհորդության համար:

Ի պատասխան՝ ՊԵԿ գլխավոր քարտուղարից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն արձակուրդում գտնվելու ընթացքում արտերկրում ներկա է գտնվել նշված ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Տոմսը ձեռք է բերվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով, ում կողմից էլ ստացվել է հանդիպմանը մասնակցելու առաջարկը: Տոմսի արժեքը կազմել է 490 եվրո, որը հավաստվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հավելվածի միջոցով (առանց նշված հավելվածի հնարավոր չէ մուտք գործել խաղադաշտ): Ռուստամ Բադասյանը մեկնել է ընտանիքի անդամի հետ: Ճամփորդության եւ այլ ծախսերի առանձին հաշվառում չի վարվել, բոլոր վճարումները կատարվել են բանկային քարտերով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս