
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:
Պուտինը ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: