ՏԵՍԱՆՅՈՒԹ. 900 ծառայողական մեքենա. «Պադավադապետության» դեմ բողոքող Փաշինյանի համար նոր մեքենա են գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ապարատի տրամադրության տակ այս պահին գտնվում է 900 ծառայողական ավտոմեքենա: Այս մասին խորհրդարանում 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ նշել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ նշել էր, թե կառավարությունը նախատեսում է աստիճանաբար արդիականացնել ավտոպարկը՝ ստանդարտ ավտոմեքենաները փոխարինելով էլեկտրական մեքենաներով։ Մինչ կառավարությունը կսկսի փոխարինման գործընթացը, նկատենք, որ պադավադապետության դեմ բողոքող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ծառայողական մեքենաների թիվը շարունակում է շատ լինել:

Միեւնույն ժամանակ անձամբ Նիկոլ Փաշինյանը եւս պարբերաբար թարմացնում է իր ավտոպարկը: Մասնավորապես,  նրան սպասարկող մեքենաների մեջ նոր Toyota Hiace մակնիշի միկրոավտոբուս է հայտնվել։ Այն, ինչպես հասկացանք, փոխարինում է նախկինում առկա Volkswagen Multivan մինիվենին, որը տեղափոխում էր ԱԱԾ-ի դիմակավորված հատուկ ջոկատայիններին։

Հիշեցնենք․ Սերժ Սարգսյանը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը մոտ 10 տարվա հնության Mercedes S-Class-ով էր շրջում, իսկ Փաշինյանն իր գալու հաջորդ տարին 2 նոր զրահապատ Mercedes S-Class գնեց՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս