
Շոտլանդիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակ Վահան Բիչախչյանն իր կարծիքն է ասել հանդիպման մասին:
«Սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր, բայց եղավ այն, ինչ եղավ: Շատ բան չկա ասելու: Մենք միասին ենք թիմ: Այդ սխալը կարող էր ցանկացածս թույլ տալ, ես՝ նույնպես: Այս դժվար պահերին պետք է միասին լինենք: Փորձենք սա մոռանալ և շարժվել առաջ»,- ասել է Բիչախչյանը: