ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող եմ ավելի կոպիտ բառեր ասել մարդ արարածի հասցեին, բայց ինձ թույլ չեմ տալիս. Կամո Արեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի վարչական շրջաններում այսօր այնքան աղբամաններ կան, որոնք երբևիցե չեն եղել, բայց չնայած սրան՝ չենք դադարում տեսնել տարատեսակ աղբով լցված աղբամաններ, այլեւ՝ աղբամանների շուրջն է աղտոտված: Սա նշանակում է, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբահանությունը վատ է կազմակերպվում: ArmLur.am-ը այս խնդրի շուրջ չի դադարում երեւանցիներից ստանալ դժգոհություններ: Օրինակ, նմանատիպ ահազանգեր ստացել ենք Մալաթիա եւ Կենտրոն վարչական շրջանների բնակիչների կողմից:

ArmLur.am-ը երեւանցիների դժգոհությունները փոխանցեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին:
Սակայն քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով, մայթերին, ստորգետնյա անցումներում աղբ թափում են հենց քաղաքացիները:

Տեղեկացնենք, որ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություն է կատարվել: Ըստ որի՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, դուրս աղբ կուտակելու համար քաղաքացին կարող է տուգանվել մինչեւ 200 հազար դրամի չափով:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս