
«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունը եւ քաղաքացի Սեւակ Վրույրի Վարդումյանը Արթուր Վալերիկի Վարդանյանին վիրավորելու որեւէ դիտավորություն չեն ունեցել: ArmLur.am էլեկտրոնային կայքէջում հրապարակված հոդվածում նշվել է, որ Արթուր Վարդանյանը ահաբեկչության մեջ է մեղադրվում, մինչդեռ իրավաբանորեն վերջինս մեղադրվում է ապօրինի զենք զինամթերքի եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Այս հրապարակումով փորձում ենք շտկել շփոթությունը՝ եւս մեկ անգամ հայտնելով, որ Վարդանյանը իրավաբանորեն ահաբեկչության համար չի մեղադրվում եւ հայցում ենք Արթուր Վալերիկի Վարդանյանի ներողամտությունը: