Ինձ համար եղած չեղած մի հաշիվ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:
«Աշխարհում նման բան չկա, դա եղել է Սովետական Միության ժամանակ, իսկ ուրիշ երկրներում, ովքեր որ առանձնանում են իրենց շնորհքով եւ տաղանդով, մարդկանց գումար էին տալիս, որպեսզի այդ մարդիկ լավ ապրեն եւ հենց այդ մարդկանց պահում էին գանձի պես: Աշխարհում այդ տեսակ մարդկանց, ովքեր որ հոգեւոր, մշակութային աշխատանք են կատարում պահում են թանգարանում, որպեսզի մարդիկ գան եւ հեռվից տեսնեն, իսկ մեր երկրում այնքան հասարակ դարձրեցին, որ արդեն կապ չունի վաստակավոր ես, թե ժողովրդական, մեկ է: Մեր Նախարարությունը պետք էր, որ առաջին հերթին հոգար արվեստագետների եւ մշակութային գործիչների մասին, ասեին, որ երկիրդ երկիր է, պետությունդ պետություն իր մշակույթով, իսկ եթե մշակույթդ չես պահպանում այն վերացնում է քո երկրի գոյությունը, եւ նման ազգերի օրինակներ շատ կան աշխարհում, եթե դու քո մշակույթին տիրություն չես անում, կոչում բան եղած չեղած մեկ է, կոնկրետ ինձ համար մեկ է»,-մեզ հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ է դրվել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստա¬կավոր արտիստի եւ ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները եւ մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են եւ ներառում են դաշտ ամբողջապես։
նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված «գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության» իրավունքը։
Փոփոխությունների արդյունքում կարեւոր երաշխիքներ են ստեղծվում մշակույթի եւ արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնա¬դրսևորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։
Հարկ է նշել, որ սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավոր¬ման չափանիշները:
Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար:
Լիդա Եղիազարյան