Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուստամ Բաքոյանի գործը կուղարկվի ոստիկանություն. ինչ լուծում կտա Դատախազությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, թե «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես հրապարակիր, մեր դեմ խաղ չկա»,- պատմել էր պատգամավորի նախկին քաղաքացիական կինը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով.

«Երկու բան ունեմ ասելու, նախ՝ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդ՝ գործը Դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ՝ ինձ կտեղեկացնեն, գործն արդեն ուսումնասիրում են, թե ոչ: Այսքանը կարող եմ ասել»:

Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ դատախազությունը ԱԺ պատգամավորի գործը կուղարկի ոստիկանություն նյութեր նախապատրաստեն, որ եթե կան հիմքեր, ապա կամ քրեկան գործ հարուցեն, կամ մերժեն քրեական գործի հարուցումը:

ArmLur.am-ը դիմեց Գլխավոր դատախազություն՝ տեղեկությունը պարզելու համար, որտեղից հայտնեցին՝ ուսումնասիրման փուլում է, որոշ հանգամանքների պարզման ուղղությամբ աշխատանք է տարվում, որից հետո պարզ կլինի, թե ինչ լուծում է տրվելու:




Լրահոս