ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորի միջնորդությամբ պաշտոնի նշանակվածը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել. նոր քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը մարզում իր մտերիմներին կեղծ տեղեկանքներով պաշտոնների է նշանակում: Քաղաքական իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ նա Սյունիքում ինչ ուզում, ոնց ուզում, անում է:

Իսկ հիմա խոսենք փաստերով:

Մասնավորապես, իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ Կարեն Համբարձումյանը իր մտերիմ մարդկանցից մեկին՝ ՔՊ աջակից Դավիթ Մարգարյանին, նշանակել է տվել «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության» ՀՈԱԿ-ի տնօրեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա համայնքապետարանի կեղծ փաստաթուղթ է ներկայացրել իր՝ տնօրենի պաշտոնում նշանակման համար:

Նա տեղեկանք է ներկայացրել, որ ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշենի քաղաքում գտնվող «Սպայկա» կազմի տուն ԲՍԸ-ում քլինինգի գծով գլխավոր բրիգադիրի պաշտոնում աշխատել է երեք տարի եւ ունի աշխատանքային փորձ:

Արդյունքում, գործին խառնվել են իրավապահները, եւ տեղեկանքի իսկությունը պարզելու նպատակով գրություն է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն՝ «Սպայկա» կազմի տուն ԲՍԸ-ին, որտեղից ի պատասխան հայտնել են, որ Դավիթ Մարգարյան անձը իրենց հաշվառումներով չի անցնում եւ քլինինգի գծով գլխավոր բրիգադիրի հաստիք չեն ունեցել, եւ կնիքները չեն համապատասխանում:

Ուստի իրավապահները ՀՀ քրեական օրենսգրիքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցել են քրեական գործ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում:

Ք.Մ.




Լրահոս