
Այսօրվանից օտարերկրյա զբոսաշրջիկներին Վրաստան մուտք գործելու համար այլևս կարիք չի լինի պարտադիր պատվաստում անցնել COVID-19-ի դեմ կամ ՊՇՌ թեստ հանձնել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանի կառավարությունը չեղարկել է երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կորոնավիրուսային սահմանափակումները։
Ըստ Վրաստանի կառավարության՝ երկրից ժամանող ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից), որեւէ երկիր մեկնելիս, ազատվում է COVID-19-ի դեմ պատվաստման կամ այցից առաջ բացասական ՊՇՌ թեստը հաստատող փաստաթղթեր տրամադրելու պարտավորությունից և ինքնամեկուսացումից:
Ս.Հ.