ԵՄ-ն, Իսրայելը եւ Եգիպտոսը հունիսի 15-ին համաձայնագիր են ստորագրել Եվրոպական միության երկրներ իսրայելական գազի մատակարարումների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:
«Ես ամբողջ սրտով ողջունում եմ այդ պատմական համաձայնագրի ստորագրումը»,-Կահիրեում հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հանդես գալով Իսրայելի եւ Եգիպտոսի Էներգետիկայի նախարարների հետ անցկացված մամուլի ասուլիսում:
Համաձայնագիրը նախատեսում Է Իսրայելից Եգիպտոս գազի մատակարարումների ավելացում վերամշակող ձեռնարկություններին, իսկ հետո արդեն լցանավերով հեղուկացված բնական գազի տեղափոխում Եվրոպա:
AP-ի տվյալներով՝ Իսրայելը գազի երկու հանքավայր ունի Միջերկրական ծովում. դրանց պաշարների ընդհանուր ծավալը գնահատվում Է 690 միլիարդ խորանարդ մետր: Նաեւ աշխատանքներ են ընթանում երրորդ հանքավայրում:
Ավելի վաղ Իսրայելը համաձայնագիր Է ստորագրել Եգիպտոս եւ Հորդանան գազի մատակարարման շուրջ: Գործակալությունը հիշեցնում Է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին ԵՄ-ն փորձում Է նվազեցնել ՌԴ-ից իր կախվածությունը գազի ոլորտում. ներկայում Ռուսաստանի բաժինը կազմում Է ԵՄ մատակարարվող գազի շուրջ 40 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: