
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 27-ամյա պաշտպան Վարդան Արզոյանի հետ: Նա երեք տարի անց վերադառնում է «Արարատ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վարդան Արզոյանը ծնվել է 1995 թվականի ապրի 30-ին, Երևանում: Նա 2016-ից 2019 թվականներին խաղացել է «Արարատի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի 71 հանդիպման: Ապա տեղափոխվել է Կապանի «Գանձասար», Գյումրու «Շիրակ» և Երևանի «Ուրարտու»:
Ընդհանուր առմամբ Բարձրագույն խմբում Վարդան Արզոյանն անցկացրել է 92 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: