ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատապարտյալը դատի է տվել ԱՆ քրեակատարողական ծառայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատապարտյալ Իսրայել Սարգսյանը դատի է տվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինս պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 24-ի որոշումը: Չի բացառվում, որ ծառայությունը նրան տույժի է ենթարկել եւ նա այդ տույժը բողոքարկում է դատարանում:

Հիշեցնենք, որ 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականին Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Առավել դաժան ճակատագրի, ըստ այս քրեական գործի, արժանացել է Մովսես Ներսիսյանը՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողը: Սպանության հետքերը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանի կողմից Մովսեսը ենթադրաբար սպանվել է 2014 թվականի փետրվարի 1-ին՝ «Մագնում» հյուրանոցում:

Այս գործի առանձնահատկությունն այն է, որ սպանության մեղադրանք է առաջադրվել՝ տուժող Մովսեսի դիակը հայտնաբերված չլինելու պայմաններում: 2014 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս Մովսես Ներսիսյանի մասին ոչ մի տեղեկություն չկա, նրա դիակը հայտնաբերված չէ:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրված նաև ապօրինի կերպով «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք ձեռք է բերելու, կրելու, գործադրելու համար:նա առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման է դատախարտվել 25 տարի –ժամկետով , ինչը բողոքարկվել է հհ վերաքննիչ դատարան

Ք.Մ.




Լրահոս