Հայաստան կժամանի ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նշվում է, որ հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և արդարադատության նախարարի հետ:




Լրահոս