ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել դատախազի թեկնածուի հետ հանդիպմանը. ինչ է կատարվել փակ դռների ետևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աննա Վարդապետյանի եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից: Ինչպես հայտնի է, երեկ  պարզ դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է, որն այժմ զբաղեցնում է վարչապետի օգնականի պաշտոնը: Նա երեկ արդեն հանդիպել է իշխող խմբակցության պատգամավորներին:

Այսպիսով, ArmLur.am-ի տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են ներկա եղել այդ հանդիպմանը: Պատճառները տարբեր են եղել, կան պատգամավորներ, որոնք գործուղման են եւ կան պատգամավորներ, որոնք քաղաքում չեն եղել. ի վերջո ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանն ավարտվել է եւ նրանցից շատերը որոշել են քաղաքից դուրս շունչ քաշել:

Ինչեւէ, մյուս պատգամավորների՝ հանդիպմանը ներկա լինելն էլ այն որևէ կերպ չի հետաքրքրացրել, քանի որ ներկաները որևէ հետաքրքիր կամ սուր բովանդակություն ունեցող հարց չեն տվել Աննա Վարդապետյանին: Պատգամավորներից շատերն արդեն գիտակցում են, որ չեն կարող վերջինիս հակառակ որեւէ բան ասել, ի վերջո հենց նա է հանդիսանում վարչապետի սրտի գլխավոր դատախազի թեկնածուն: Ստացվում է՝ երեկվա հանդիպումը կրել է պարզապես ձեւական բնույթ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ք.Մ.




Լրահոս