ՏԵՍԱՆՅՈՒԹ. 215 մլն դրամ ոստիկանությանը. որտեղ են ծախսվելու գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության՝ հունիսի 17-ի նիստում որոշում է կայացվել եւս 215 մլն դրամ հատկացնել ՀՀ ոստիկանությանն ու այսպիսով ավելացնել կառույցի բյուջետային հատկացումները: Հիմնավորման մեջ նշվում է, որ  այդ գումարից «Կենցաղային և հարային սննդի ծառայություններ» հոդվածի գծով հատկացումը կկազմի 110 մլն. դրամ: Լրացուցիչ անհրաժեշտ գումարը նախատեսվում է արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովմանը /օրական 3 անգամ, 2970 դրամ մրցույթային գնով/։

«Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածը նախատեսվում է ավելացնել 105.1 մլն.դրամով, որն ուղղվում է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության բարելավմանը, ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ ապրանքների, նյութերի գծով առկա պահանջարկի ապահովմանը։

Նշվում է նաեւ, թե արդյունքում կունենանք ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության բարելավում,  ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ ապրանքների, նյութերի գծով առկա պահանջարկի ապահովում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս