ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կարող են խորհրդարանում հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադր գործիչներից կազմված Դիմադրություն շարժումը, ի թիվս այլ քայլերի, դիտարկում է նաեւ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել: Այս գործիքակազմին նրանք կարող են դիմել օգոստոսի երկուսից, երբ կլրանա վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու մեկ տարին:

Իսկ ինչպես պետք է դա կատարվի եւ ինչ է ասում օրենքը. նախ իմպիչմենտի կամ վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար պետք է պատգամավորների առնվազն մեկ երրորդի ստորագրությունը, այդ թվով պատգամավորներ ընդդիմադիր երկու խմբակցություններում չկան։ Սակայն ընդդիմադիր շարժումը չի բացառում, որ իշխող ՔՊ-ից նախաձեռնությանը միացողներ կլինեն:

Հոդված 152.Վարչապետին անվստահություն հայտնելու կարգը

1. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

2. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

3. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

4. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են նոր վարչապետի թեկնածուի, ինչպես նաեւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքով  սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝

1) ընդունվում է, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել եւ նոր վարչապետն ընտրվել է.

2) չի ընդունվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, եւ նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:




Լրահոս