Կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ մոտ 53.1 կմ ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը տարբեր մարզերում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների մասին է:
«53.1 կմ-ից 35.4 կմ-ը նախորդ՝ 2021 թվականի անավարտ մնացած ճանապարհներն են, որոնք հիմա ավարտում ենք և պետք է վճարենք շինարարներին, իսկ 17.7 կմ-ը հիմա ենք սկսում, այս տարի կանենք, կավարտենք»,- վստահեցրեց Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցը քննարկելիս անդրադարձավ մի շարք նոր կառուցված ճանապարհների, որոնց գործարկման ընթացքում խնդիրներ են առաջացել:
«Պետք է հստակ լծակներ դրվեն, որովհետև միլիարդներ ենք դրել ճանապարհաշինության մեջ, հետո էլ պարզվում է, որ որակով չեն արել, մենք էլ ժամանակը կորցնում ենք, նրանք վերականգնում են, մենք նորից նույն գումարը տանում վճարում ենք: Ինչո՞ւ պետք է որևէ աշխատանքի որակի խնդիր լինի: Ի՞նչ է նշանակում՝ աշխատանքը գնանք իրականացնենք, պետությունն այդքան փող դնի, ռեսուրս օգտագործի, վերջում պարզվի, որ աշխատանքը որակյալ չէ»,- նշեց Կառավարության ղեկավարը՝ հավելելով: