Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԲՖՄ-ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել Է այն հարցին, որը վերաբերում Է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի հնարավորությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա երկար ճանապարհ Է, բայց հույսի շող կա»,-պատասխանել Է նա:
Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը կրկին նշել Է, որ Ուկրաինան «եվրոպական ընտանիքի» մի մաս Է: Մոլդովան կարող Է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ, հայտարարել Է Մակրոնը: «Մոլդովան կարող Է դառնալ թեկնածու»,-ասել Է նա: Ինչպես սպասվում Է, Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին կհայտարարի Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու պետությունների կարգավիճակի հայտերի վերաբերյալ եզրակացությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: