7 մարզպետարանի հատկացվեց 268.5 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեից համաֆինանսավորմամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացվեց 268.5 միլիոն դրամ:

Գումարը կուղղվի 18 բնակավայրի 20 սուբվենցիոն ծրագրերին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամ, Արմավիրի մարզում 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում 5 ծրագիր՝ 181 միլիոն դրամ, Կոտայքի մարզում 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամ, Լոռու մարզում 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամ, Շիրակի մարզում 1 ծրագիր՝ 4.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզում 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ:




Լրահոս