Ահազանգ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ահազանգ է հնչել: ArmLur.am-ին է զանգահարել դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը եւ հայտնել, որ հետապնդման է ենթարկվում Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարի կողմից: Ըստ նրա՝ պատճառը իր նախկինում իր արած քայլերն են: Մասնավորապես, նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանի դեմ, եւ ԱԱԾ-ն բացահայտել էր, թե ինչպես են դատապարտյալին խոշտանգել, ինչի համար պետը եւ հիվանդանոցի եւս երկու պաշտոնյա պատասխանատվության են ենթարկվել:
Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ տղան է:
Հիշեցնենք, որ ըստ նախաքննության տվյալների՝ Արտակ Սարգսյանի նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով՝ դատարանը չի բավարարել միջնորդությունը: Քանի որ դատախազության գնահատմամբ այդ դատական ակտն անհիմն է, դրա դեմ Դատախազության կողմից տարվել է վերաքննիչ բողոք եւ հիմա բողոքը հասել էՎճռաբեկ դատարան:
Ի դեպ, ըստ լուրերի, չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի բարեկամն է: Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն է ու թերեւս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ ահա ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը մնաց ազատության մեջ:
Եվ հիմա է Ըստ դատապարտյալի իրենց հետապնդում են Արտակկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալու համար:
Քնար Մանուկյան