Այսօր կնոջը կյանքից զրկել ցանկացող տղամարդուն հայտնաբերել են. ինչ է պատմել իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր. Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները գտել են կնոջը դանակահարած տղամարդուն, եւ նա հիմա ոստիկանությունում է: Նա իրավապաներին հայտնել է, որ իր նախկին կինն է, ու իրենք անհաշտ են: Այդ անհաշտությունն էլ դարձել է կնոջը դանակահարելու պատճառը:




Լրահոս