ՖՈՏՈ. Կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում՝ ստուգում, են իրականացրել «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում:

Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես` մաքուր և նորոգ չեն եղել ոչ միայն արտադրական սենքի պատերը, այլև սարքավորումները, գործիքները և դարակաշարերը:

«Սիմաո» ՍՊԸ արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:




Լրահոս