Նորվեգիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանում Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգիան ԵՄ-ի երկրներից անմիջապես հետո պատժամիջոցների հերթական փաթեթը կսահմանի Ռուսաստանի իշխանությունների դեմ, որը ներառում Է ծովով փոխադրվող նավթի ներմուծման արգելք եւ այլ միջոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է թագավորության կառավարության հայտարարության մեջ:

«Մենք աջակցում ենք ԵՄ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, որպեսզի պահպանվի ճնշումը երկրի կառավարության եւ ընտրախավի վրա: Մենք արգելում ենք նավթի ներմուծումը, որը Ռուսաստանից ծովով փոխադրվում Է Նորվեգիա»,-հաղորդագրության մեջ բերվում են արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի խոսքերը:

Նշվում Է, որ Ռուսաստանից նավթահումքի եւ մյուս նավթամթերքների արգելքն ուժի մեջ Է մտնում անհապաղ, բայց մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 5-ն անցումային ժամանակաշրջաններ են նախատեսված նավթահումքի եւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 5-ը՝ նավթամթերքների համար:

Բացի այդ, նոր պատժամիջոցների ներքո Է հայտնվել 65 մարդ եւ 18 ընկերություն: Այսպիսով՝ ցուցակում ընդհանուր առմամբ հայտնվել Է 1158 մարդ եւ գրեթե 100 ձեռնարկություն ու կազմակերպություն:

Բացի նավթի գնման, ներմուծման եւ ծովով փոխադրման արգելքից, նաեւ սահմանվում Է տեխնիկական օգնության, ֆինանսավորման եւ այլ բաների արգելք, որոնք կապված են նավթի գնման, ներմուծման եւ փոխադրման հետ, իրավական անձանց կամ ՌԴ կառավարությանը մի շարք ծառայություններ ցուցաբերելու արգելք, ինչպիսիք են ստուգումը եւ հաշվապահական հաշվառումը, ֆինանսական կոնսուլտացիաները եւ այլն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս