«Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտ»-ում աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին:
Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը: