
Ռուսաստանը եւ Վիետնամը քննարկել են նավթագազային ոլորտում փոխադարձ համագործակցության հեռանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վիետնամցիների հետ հանդիպմանը քննարկվել են համագործակցության շուրջ հեռանկարային նախագծերը, որոնք իրականացնում են մեր ընկերությունները: Դրանցից հանգուցայիններն են՝ «Զարուբեժնեֆտ»-ը, «Գազպրոմ նեֆտ»-ը, «Գազպրոմ»-ը: Նաեւ քննարկվել են Վիետնամում գազի հանքավայրերի մշակման նոր նախագծերը»,- ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտնել Է ՊՄՏՀ-2022-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի) կողասրահներում:
«Մենք նաեւ խոսել ենք նավթի եւ նավթամթերքների Վիետնամ մատակարարումների մասին: Ամեն բան լավ Է, դրական, աշխատելու ենք համատեղ»,-հավելել Է նա: Բացի այդ, նրա խոսքով, Վիետնամը շահագրգռված Է ՌԴ-ում նավթարդյունահանման նախագծերին մասնակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: