
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Պիտերս Յահիային և ՄԱԿ գործակալությունների ղեկավարներին:
Քննարկել ենք մարդու իրավունքները, կանանց հիմնախնդիրները, նրանց տնտեսական հզորացումը և ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման գործում։