
Թուրքական Hürriet-ը հաղորդում է, որ Վանում կան մեծ ավերածություններ, զոհեր: Եղել են հետցնցումներ: Էպիկենտրոնը Թաբանլի գյուղն է՝ Վանի հյուսիսում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալու է Վան՝ վնասները անձամբ տեսնելու համար: Ցնցումներ են եղել նաև այլ քաղաքներում: Էրջիշ քաղաքի քաղաքապետ Զուլֆիկար Արապօղլուն պատմել է, որ իր քաղաքում կան զոհեր և ավերածություններ, անհրաժեշտ են բժիշկներ և օգնություն:Հաքքարի քաղաքում, որը Վանից 100 կմ հարավ է գտնվում, շենքերը 10 վայրկյան ցնցվել են, բայց զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: BBC-ն հաղորդում է, որ, ըստ Թուրքիայի սեյսմիկ ծառայության նախնական հաշվարկների, զոհերի թիվը 500-ից կարող է հասնել 1000-ի, ավերվել է 50 տուն, մոտավորապես 1000-ը տարբեր աստիճանի վնասներ են ստացել: Փոխանցում է ”Առաջին
Լրատվական” ը: