«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների փակվելուց հետո բազմաթիվ աշխատակիցներ հայտնվել են դրսում՝ նրանց աշխատանք չի առաջարկվել։ Դժգոհություններ կան, որ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը փորձառու աշխատողների փոխարեն իր համագյուղացիներին, Արտաշատի շրջանի ծանոթ-բարեկամներին է աշխատանքի ընդունում, որոնց մեջ կան ատամնաբույժ, «պոմիդոր աճեցնող» եւ այլն։
Ըստ համակարգի ներսում պտտվող լուրերի՝ նրա եւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հարաբերությունները լարված են, եւ նա միանգամայն ինքնուրույն է գործում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։