Բոլորի կողմից սիրված «Բլբուլյաններ» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը անակնկալ ձեւով ավարտվել է, ինչն էլ մեծ անհանգստություն եւ քննարկումների առիթ է հանդիսացել նախագծի հավատարիմ հանդիսատեսի շրջանում, թե ինչո՞ւ այսպես հանկարծակի սիթքոմը հեռացավ հեռուստաէկրաններից, եւ ինչու նախապես չհայտարարվեց ավարտի մասին: Հայտնի չդարձավ, թե արդյոք այն շարունակություն ունենալո՞ւ է:
Այս եւ այլ հարցերի պատասխանները ArmLur.am-ը փորձեց ստանալ «Բլբուլյանները» սիթքոմի գլխավոր դերակատար Մհեր Մխիթարյանից, ով մարմնավորում է Շավոյի կերպարը:
Վերջինիս խոսքով՝ նախագիծը չի փակվել այն շարունակություն է ունենալու. «Կարծում եմ՝ շուտով կլինի երրորդ եթերաշրջանը, իսկ 2-րդ սեզոնն արդեն ավարտվել է: Երրորդ եթերաշրջանի հետ կապված այլ տեղեկություններ չունեմ այս պահին, կարծում եմ՝ շուտով կսկսվեն նկարահանումները»,-հակիրճ նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան