«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Բարսեղյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատելու փորձ ունի։ Բարսեղյանը և «Ալաշկերտը» համագործակցել են 2016, 2018 և 2021 թվականներին։

Գլխավոր մարզչի շտաբում են ընդգրկվել Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը։




Լրահոս