«Գազպրոմ»-ը կդադարեցնի «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը. ինչ խնդիր է առաջացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ»-ը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։

Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Թուրքական հոսք» գազատարով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի 2022 թվականի հունիսի 21-ից մինչև հունիսի 28-ը՝ պլանային պրոֆիլակտիկ սպասարկման պատճառով», – ասված է հայտարարության մեջ:

Ընկերությունից հավելել են, որ նման որոշումը նախապես համաձայնեցված է եղել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իտալիայի իշխանությունները քննարկում են ռուսական գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը։




Լրահոս