Կապանի բնակիչը Վերին Խոտանանի գերեզմանատան տարածքում շինաշխատանքների ժամանակ փլել է եկեղեցու պատի մի հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը հունիսի 17-ին գրություն է ստացել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանքներ է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս