Եվրոպան սկսել է ծախսել ձմեռվա համար պահեստավորած գազը․ Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպան ստիպված է եղել օգտագործել գազի պաշարները, որոնք ստեղծվել են ձմեռային սեզոնի պիկին՝ Ռուսաստանից կապույտ վառելիքի մատակարարումների կրճատման պատճառով, հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ մատակարարումների անկումն անդրադարձել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ավստրիայի վրա։ Դա պայմանավորված է վերանորոգման հետ կապված խնդիրների պատճառով Siemens գազատուրբինների շահագործումը դադարեցնելու «Գազպրոմ»-ի որոշմամբ։

Եվրոպայի գազային ստորգետնյա պահեստարաններում (UGS) պաշարներն ապրիլի կեսից առաջին անգամ նվազել են։ Հունիսի 14-ի դրությամբ դրանք լրացվել են 52 տոկոսով։ Վերջին տվյալներով՝ պաշարները նվազել են 1 տոկոսով, թեեւ, որպես կանոն, ամառվա ընթացքում գազը միայն քաշում են, իսկ ստացած ծավալները պահպանվում են մինչեւ ձմեռային սեզոնի պիկը։

Wood Mackenzie Ltd. ընկերությունը տվել է հոռետեսական կանխատեսում, ըստ որի «Հյուսիսային հոսքի» ամբողջական դադարեցման դեպքում Եվրոպան մինչեւ ջեռուցման սեզոնի սկիզբը չի կարողանա հասնել գազի պաշարների այն մակարդակին, որը սահմանել է Եվրամիությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա մինչեւ հունվար վառելիքի եվրոպական պաշարները կսպառվեն։




Լրահոս